Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ճիշտ չի համարել 2014թ.-ի Սոչիում կայանալիք Օլիմպիադայի խորհրդանիշերի ընտրության կարգը, հայտնում է Interfax գործակալությունը:
Այս թեմային նախագահն անդրադարձել է երկրի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է նաև ռուսաստանցու էլեկտրոնային ունիվերսալ քարտի դիզայնը:
Նախագահը նշել է, որ խորհրդանիշերի ընտրության հարցում հակասություն է առաջացել հեռուստատեսային և ինտերնետ քվեարկության ժամանակ:
Մեդվեդևը հույս է հայտնել, որ ունիվերսալ քարտի դիզայնի հետ կապված նմանատիպ խնդիրներ չեն լինի: