Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսն այս օրերին անչափ ճնշված է:
Ֆուտբոլիստի վատ տրամադրությունը կապված է նրա վնասվածք ստանալու հետ: Գոմեսը վիրահատության է ենթարկվել: Վերջերս Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստն սկսել է անհատական մարզումները: Այնուամենայնիվ, նրա շարք վերադառնալու հարցն ասես հավասարում լինի` բազմաթիվ անհայտներով:
«Ես ինքս չգիտեմ, թե երբ կապաքինվեմ: Պատկերացում անգամ չունեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ոտքիս ցավը չխանգարի ելույթներիս»,- ասել է Գոմեսը:




































