Այսօր մամուլում հայտնվել են տեղեկություններ, համաձայն որոնց` Սաուդյան Արաբիան պատրաստվում է գնել Facebook սոցիալական ցանցը:
Պաշտոնական աղբյուրների կողմից տեղեկությունը դեռ չի հաստատվել կամ հերքվել: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Ըստ կայքի` Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը պատրաստվում է 150 մլրդ դոլար վճարել սոցիալական ամենահայտնի ցանցի համար: Իսկ նպատակը մեկն է` թույլ չտալ, որպեսզի այդ կայքի միջոցով մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կազմակերպվի նախանշված «Ցասման օրը», քանի որ շատերը կանխատեսում են, որ այս երկրում էլ ցույցերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել թագավորական ընտանիքի համար:









































