Նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի «Ճիչը» կտավի անհայտ սեփականատերը այն կցուցադրի հանրությանը: Նկարը ցուցադրության կհանվի Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում, հոկտեմբերի 24-29-ը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Մի քանի տասնամյակների ընթացքում նկարը գտնվել է մասնավոր հավաքածուում և երբեք չի ցուցադրվել Նյու Յորքում:
Թանգարանի տնօրենի խոսքով՝ նկարից բացի, կցուցադրվեն նաև նույն ժամանակաշրջանում արված Մունկի որմնանկարները: Անվտանգության միջոցառումներն աննախադեպ բարձր կլինեն:
«Ճիչը» արվեստի պատմություն է մտել ոչ միայն որպես էքսպրեսիոնիզմի գլուխգործոց, այլև որպես ամենաթանկ լոտ, որը ռեկորդ է սահմանել իմպրեսիոնիզմին և մոդեռնիզմին նվիրված աճուրդներում: Մայիսին նկարը վաճառվել էր Sotheby’s-ում՝ 120 մլն դոլարով:










































