ԺԿ հանրահավաքին ներկա են նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանը:
Սեֆիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այստեղ են եկել ժողովրդի համար, և իրենց կուսակցապետերը չեն հետաքրքրում:
««Սարդարապատ» շարժումը կուսակցություն չէ, և մենք համոզված ենք, որ ժողովրդին այս վիճակից հանողը կուսակցությունները չեն, այլ համախմբված ժողովրդի պայքարը»:
Սեֆիլյանը նշեց նաև, որ Տիգրան Կարապետյանը իրենց պարբերաբար հրավիրել է հանրահավաքին, և իրենք այսօր որոշել են մասնակցել, քանի որ թե՛ այս օրը, թե՛ վաղը` Մարտի 1-ը, ունեն մեծ խորհուրդ, և «Սարդարապատ» շարժումը խոսք ունի ասելու ժողովրդին:








































