Պակիստանի վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆը հրաման է տվել սեպտեմբերի 17-ին փակել երկրի տարածքում մատչումը YouTube պորտալին, որտեղ տեղադրված է ամբողջ աշխարհում իսլամիստների կողմից զանգվածային անկարգությունների պատճառ դարձած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, հաղորդում է DawnNews հեռուստաալիքը:
Պակիստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն ուղղված հրամանում վարչապետը հրամայել է արգելափակել մատչումը YouTube-ին, քանի որ սերվերի ղեկավարությունը հրաժարվել էր հեռացնել ֆիլմը:
Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ սերվերից չի հեռացվի ֆիլմը կամ դրանից հատվածներ:











































