Yahoo! ընկերության նոր գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը աշխատակիցներին նամակներ է ուղարկել, որտեղ խոստացել է նրանցից յուրաքանչյուրին հինգ սմարթֆոններից մեկը: Այս մասին հաղորդում է Business Insider-ը` հղում կատարելով անանուն աղբյուրին:
Նամակում Մայերը հաղորդում է, որ ընկերությունը թողարկում է Smart Phones, Smart Fun ծրագրերը և համապատասխանաբար հրաժարվում է օգտագործել BlackBerry-ին որպես կորպորատիվ հեռախոս իր բոլոր ենթաճյուղերում: Դրա փոխարեն Yahoo!-ի աշխատակիցները, ըստ իրենց ճաշակի, կստանան iPhone 5, Samsung Galaxy S III, HTC One X, HTC EVO 4G LTE կամ Nokia Lumia 920 հեռախոսներից մեկը, որն աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով:
Բացի այդ՝ ընկերությունը վճարելու է ընկերության աշխատակիցների հեռախոսային հաշիվները: Սմարթֆոն կստանան միայն Yahoo!-ի ամերիկյան գրասենյակի աշխատակիցները:









































