Google-ի հիմնադիրներից մեկը` Լարրի Փեյջը գլխավորում է բրիտանական ԶԼՄ-ների 100 ազդեցիկ մարդկանց ցանկը: Վարկանշային աղյուսակն այսօր կազմվել և հրապարակվել է «The Guardian»-կողմից:
Երկրորդ տեղում է Twitter ընկերության ներկայիս տնօրեն Դիկ Կոստոլոն: Առաջին եռյակը եզրափակում է բրիտանական BBC մուլտիմեդիական խմբի ղեկավար լորդ Քրիստոֆեր Պատտենը:
Ապա նրանց հաջորդում են BBC-ի գլխավոր տնօրենի պաշտոնն այսօր զբաղեցրած Ջորջ Էնտուիստլը, Apple ընկերության գլխավոր փոխնախագահ Ջոնաթան Այվը և Facebook ընկերության փոխնախագահ Ջոաննա Շիլսը:
Մեդիա- մագնատների վարկանշային ցուցակում նախորդ տարիների առաջատարը` Ռուպերտ Մերդոկը այս տարի հայտնվել է 11-րդ հորիզոնականում:









































