Friday, 19 06 2026
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում

Կառավարության խորհրդակցությունը ցույց տվեց, որ երկրում առկա մտահոգությունները տեսանելի են իշխանության ամենավերևում կանգնած մարդկանց (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

– Սեպտեմբերի 15-ին հանրապետության նախագահը գործադիրում կառավարության անդամներից գրեթե վերջնագրային տոնայնությամբ պահանջեց լծվել գործի։ Հասկանալի է, որ այս տրամադրությունները կհասնեն մարզպետարաններ։ Դուք տեղերում ունե՞ք նույն խնդիրներն ու մարտահրավերները։

– Պարզ է, որ եթե մի բանի մասին խոսում է հանրապետության նախագահը, դա ճշտված և անհանգստացնող խնդիր է։ Շաբաթ օրը կառավարությունում նախագահի անցկացրած խորհրդակցությունը պարզ դարձրեց, որ հասարակության մեջ առկա մտահոգությունները տեսանելի են բոլորին, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակում կանգնած մարդկանց։ Հետևաբար, ընդդիմախոսներ պետք չեն, և մեր քաղաքական թիմը, կարծում եմ, ի վիճակի է լուծել դրանք։

– Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավարին ասում էր, որ չորս տարի այս մասին ենք խոսում։ Չորս տարին շատ չէ՞ խոսելու համար։ Չե՞ք կարծում, որ արդեն գործելու ժամանակն է։

– Այդ իմաստով մեկնաբանություններ տալ չեմ կարող. շուրջ երկուսուկես ամիս է, որ անցել եմ իմ պարտականությունների կատարմանը։ Անկեղծ ասած, շատ երևույթներ կան մեր հասարակության մեջ, որ ինձ անհանգստացնում են, դրանք կոռուպցիոն ռիսկեր են պարունակում իրենց մեջ և խոչընդոտում են հասարակական հարաբերությունների զարգացմանը։ Վաղը ես հանդիպում եմ ունենալու մեր մարզի շինարարական կազմակերպությունների, ոլորտի պատասխանատուների հետ՝ զգուշացնելու համար, որ իրենց տնօրինած պետական միջոցների համար լինեն պատասխանատու, այլապես իրենք պատասխանատվության կենթարկվեն։ Այս տարի կառավարությունը մեր մարզին 260 մլն դրամ է հատկացրել հրատապ լուծում պահանջող խնդիրների համար։ Այդ շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում մենք ունեցել ենք 15 մլն 600 հազար դրամի տնտեսում և, դարձյալ կառավարության որոշմամբ, այդ տնտեսված միջոցներն ուղղել ենք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

– Ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանի այս հանդիպումը կառավարության անդամների հետ որքանո՞վ է տեղավորվում նախընտրական տրամաբանության մեջ։

– Ես այդպիսի տպավորություն չստացա։ Դա աշխատանքային նորմալ գործընթաց է։

– Դուք կարծո՞ւմ եք, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն ի վիճակի է լուծել նախագահի նշած խնդիրները։

– Այո։

– Հանրապետական կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերը կարծես հայտ է ներկայացնում իշխանության մի մասը լինելու՝ այն պայմանով, որ եթե գործադիրում իրենք կունենան կշիռ, պատկառելի ներկայություն, ինչու չէ, նաև վարչապետի պաշտոն։ Այս տրամաբանությամբ միայն կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ինքը ընդունելով ընդդիմախոսի կեցվածք, փորձում է հեռացնել այդպիսի տրամադրություններն ու մտայնությունը։

– Ես չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև գործադիր իշխանությունում ներկայացվածություն ունենալու համար նախ պետք է անհրաժեշտ ներկայացվածություն ունենալ խորհրդարանում։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցությունը միշտ էլ հանդես է եկել քաղաքական հանդուրժողականության դիրքերից և համագործակցության կոչով դիմել է քաղաքական դաշտի մյուս մասնակիցներին։ Կարծում եմ, որ առաջիկա հինգ տարում, տրամաբանական է, որ գործադիր իշխանության ճակատագիրը տնօրինելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

 

– Դուք նոր մարդ եք գործադիրում։ Մարզպետների անվան հետ կապված տարատեսակ պատմություններ կան՝ ե՜ւ քրեական բնույթի, ե՜ւ հակապետական մակարդակի։ Մարզպետները երբևէ դրական լույսի ներքո չեն ներկայացել հանրությանը։ Ձեր նշանակումը, ինձ համար գոնե, խանդավառող էր, քանի որ դուրս էր թիմային տրամաբանությունից։ Այս մոտեցման միտումը կարո՞ղ է շարունակություն ունենալ նաև մյուս մարզերում։

– Ինձ համար հաճելի չէ նման խոսքեր ու գնահատականներ լսել իմ գործընկերների մասին։ Այս կարճ ընթացքում ես հասկացել եմ, որ մարզպետի պաշտոնը շատ բարդ է և պատասխանատու։

– Մենք մարզպետներ ունենք, որոնք ոչ թե ծառայում են, այլ բդեշխի կամ ֆեոդալի կարգավիճակում են։

– Իմ պատկերացմամբ, ցանկացած պաշտոնյա ծառայում է ժողովրդին, որն էլ իշխանության տերն է։ Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել մարզպետի պաշտոնը։

– Որո՞նք են ձեր մարզի առաջնահերթ խնդիրները։

– Հանրապետության նախագահի վերաբերմունքը Ջերմուկի հանդեպ փոխել է քաղաքի զարգացման ռազմավարությունը։ Հիմա ներդրումներ են կատարվում Ջերմուկում, որը կառավարության որոշմամբ հռչակվել է տուրիզմի կենտրոն։ Մեզ համար հայեցակարգային ուղղություններից մեկն էլ գյուղատնտեսությունն է։ Մեր մարզը հայտնի է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բարձր լեռնային գոտում կան հրաշալի պայմաններ անասնաբուծության համար։ Սաուդյան Արաբիայի մեր գործնկերների հետ ներկայում քննարկում ենք ոչխարաբուծության զարգացման մի ծրագիր՝ մարզում մի քանի տասնյակ հազար գլուխ ոչխար պահելու համար, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը գյուղական համայնքներում։ Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է նաև Եղեգնաձորի պահածոների գործարանը։

– Այսօր մարզը ունի՞ արտագաղթի խնդիր։

– Արտագաղթը համընդհանուր խնդիր է. մենք անմասն մնալ չենք կարող։ Սակայն արտագաղթը մեզանում վառ արտահայտված չէ։ Երկիրը պետք է մարդկանց կարողանա պահել ոչ միայն աշխատանքով, այլև արդարությամբ։ Հույս ունեմ, որ մենք կունենանք ավելի լավ երկիր՝ համենայն դեպս ելնելով Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունից, որի հիմքում ազգային պահապանողականությունն է, որտեղ ազգը և ցեղը բարձրացվում են պաշտամունքի աստիճանի։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցության հնարավորությունը առաջիկա ընտրություններում։

-Ընդհանրապես, ազդեցության լավագույն ցուցանիշը ընտրությունների արդյունքներն են։ Սեպտեմբերի 23-ին մեր մարզի 44 համայնքներից 36-ում կայանալու են տեղական ընտրություններ։ Այստեղ քաղաքական, կուսակցական բաղադրիչն ավելի թույլ է, քան անձնական գործոնը։

– Այս ընտրություններում ինչպիսի՞ ներկայացվածություն ունի ձեր մրցակից ԲՀԿ-ն։

– Տեղական ընտրություններում կան մեծ թվով անկուսակցական թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամ ընտրվելու համար։ Մարզպետներն իրավասություններ չունեն ընտրությունների կազմակերպման հարցում։ Հինգ տարի առաջ մեր մարզի ղեկավարումը քաղաքական կոալիցիայի համաձայնագրով վերապահվել էր «Բարգավաճ Հայաստանին», ինչն իր հետքը թողել է։ Ցանկացած քաղաքական գործունեություն արժանի է ոչ միայն թիմակիցների, այլև ընդդիմախոսների գնահատականին։

 – Ձեզ հաջողություն եմ մաղթում և մաղթում եմ նաև մեր կառավարությանը, որ ձեր ավյունով ու ներշնչանքով մարդիկ շատ լինեն մեր մարզերում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում