Արսեն Վենգերը հայտարարել է այն բոլոր ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է մեկնեն Ֆրանսիա՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մոնպելյե»-ի հետ խաղին մասնակցելու:
Աբու Դիաբին, որը բաց էր թողել «Սաութհեմփթոն»-ի հետ խաղը, նույնպես կլինի թիմի հետ: Նա հայտացուցակ է մտել Անդրեյ Արշավինի փոխարեն:
Վոյցեխ Շեսնին բաց կթողնի խաղը կոճի վնասվածքի պատճառով. նրա փոխարեն հայտացուցակում տեղ է գտել Ջեյմս Շին:
«Արսենալ»-ի՝ «Մոնպելյե»-ի հետ խաղի հայտացուցակը.
Ջեյմս Շի, Կառլ Ջենկինսոն, Քիրան Գիբս, Թոմաս Վերմալեն, Պեր Մերտեզակեր, Լորան Կոսիելնի, Աբու Դիաբի, Միգել Արտեգա, Սանտի Կասորլա, Ֆրենսիս Կոկլեն, Աարոն Ռեմզի, Թեո Ուոլքոթ, Անդրե Սանթոս, Օլիվյե Ժիրու, Ժերվինյո, Չեմբերլեյն, Լուկաս Պոդոլսկի:










































