Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է «Բարեկամության» շքանշանով:
Ինչպես հաղորդում է АПА-ն, երգիչը պարգևատրվել է երաժշտության բնագավառում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ կատարած բեղմնավոր աշխատանքի համար:









































