ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ճապոնիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով հօգուտ հյուրերի: Խաղի ավարտից հետո թիմերը իրացրել են 11-մետրանոց հարվածաշար, որի արդյունքում կրկին հաղթանակ տոնեց Ճապոնիայի հավաքականը՝ 5:3 հաշվով:
Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:










































