Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ այսօր երեկոյան Փարիզում տեղի է ունենալու հատուկ միջոցառում:
Սակայն Armenews կայքում տեղեկություն է հրապարակվել, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը վերապահում է դրսևորել միջոցառման թեմայի առնչությամբ: Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանից այդ քայլը բացատրել են Լեռնային Ղարաբաղի` չճանաչված պետություն լինելու հանգամանքի հետ:
Չնայած դրան ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ միջոցառման թեման փոխելու մասին խոսք լինել չի կարող, տեղեկացնում է «Ազատությունը»: