«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն գովեստի խոսքեր է հասցեագրել հարձակվող Ֆերնանդո Տորեսին, ում կրկին սկսել են քննադատել անգույն խաղ ցուցադրելու համար:
ՔՓՌ-ի հետ հանդիպմանն իսպանացուն կրկին չհաջողվեց գոլ խփել: Սակայն լոնդոնցիների մարզչի կարծիքով՝ դա չի նշանակում, որ Տորեսի մոտ անհաջողությունների շրջան է սկսվել:
«Չենք կարող ճնշում գործադրել մեկ խաղացողի վրա: Մենք մի ընդհանուր թիմ ենք և պետք է հավասարապես պատասխանատու լինենք: Մյուս ֆուտբոլիստներն էլ պետք է գոլեր հեղինակեն: Չէ՞ որ ֆուտբոլը թիմային մարզաձև է:
ՔՓՌ-ի հետ խաղում մենք հիանալի թիմային խաղ ցուցադրեցինք: Մեր կենտրոնական պաշտպանը քրտնաջան աշխատեց խաղադաշտում: Նա երկու հիանալի գոլային պահ բաց թողեց` մեկը առաջին խաղակեսում, մյուսը` երկրորդ»,- նշել է դի Մատեոն:






































