«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչը թիմի երկրպագուներին խոստացել է, որ 10 տարվա ընթացքում այն կդառան առաջատար ակումբ:
«Մենք չունենք այնպիսի պատմություն, ինչպիսին Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն «Մանչեսթեր Սիթի»-ն արդեն մի քանի տիտղոս է նվաճել: Այժմ մենք ցանկանում ենք հաղթանակներ գրանցել և 10 տարվա ընթացքում մենք «Ռեալ»-ի նման առաջատար ակումբ կդառնանք»,- նշել է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչը:
Հարկ է նշել, որ հաջորդ շաբաթ «Սիթի»-ն խաղալու է «Ռեալ»-ի հետ, իսկ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը նախկինում նշել էր, որ հնարավոր չէ դրամով պատմություն գնել և առաջատար ակումբ դառնալ:
Հիշեցնենք, «Մանչեսթեր Սիթի»-ին չհաջողվեց առավելության հասնել «Սթոք Սիթի»-ի հետ արտագնա հանդիպմանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:







































