Կլիչկո կրտսերը նախատեսում է բռնցքամարտիկի կարիերան ավարտել 4 տարի անց:Այդ մասին Վլադիմդիրը հայտարարել է Ուժգորոդի ազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Բռնցքամարտիկը հայտնել է, որ նախատեսում է մասնակցել Բրազիլիայի Օլիմպիական խաղերին և մեդալ նվաճել:
Հարկ է նշել որ Կլիչկոն ուսանողներին չի խնդրել ընտրել իր եղբորը: Կլիչկո կրտսերի միակ խնդրանքը եղել է ուսանողների ակտիվ մասնակցությունը:
Վլադիմիր Կլիչկոյի առաջիկա մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Համբուրգում` О2 արենայում, որտեղ նա կմենամարտի Մարիուշ Վախի դեմ: