«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է բաց թողնել ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում «Վալենսիա»-ի հետ մեկնարկային հանդիպումը: 29-ամյա ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասել է ազդրը և բաց է թողել Բունդեսլիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մայնց»-ի հետ խաղը (3:1):
«Ֆրանկը մկանի հետ կապված խնդիր ունի: Տեսնենք, թե ինչպես կանցնի նրա վերականգնումը»,- Յուպ Հայնկեսին մեջբերում է L’Equipe-ը:







































