ԱՄՆ պետդեպարտամենտը Թունիսում և Սուդանում դիվանագիտական առաքելությունների յոթ աշխատակիցներին, ինչպես նաև նրանց երկրորդ անձնակազմին, կոչ է արել վերադառնալ Միացյալ Նահանգներ` ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին կիրակի հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին:
Պետդեպարտամնետի հայտարարության մեջ դիվանագիտական առաքելության աշխատակիցներին խորհուրդ է տրվում լքել այդ աֆրիկյան երկրները կոմերցիոն չվերթերով:








































