Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է բարելավել իր թիմի խաղացողների պաշտպանական գործողությունները:
«Մենք շատ հեշտությամբ ենք գոլեր ընդունում: Արդյոք մենք ամեն խաղում պետք է երեք գոլից ավելի՞ն խփենք հաղթելու համար. չեմ ուզում այս ուղիով ընթանալ:
Մենք մտադիր ենք բարելավել պաշտպանական գործողությունները: Լավ պաշտպանությունը գոլեր խփելու պես կարևոր է»,- Goal.com-ը փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը:






































