Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն պատրաստվում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի ծագող աստղերի տրանսֆերային իրավունքները:
Սորիանոն այս պաշտոնում փոխարինել է Գարի Կուկին: Նոր տնօրենի գլխավորությամբ ակումբը ցանկանում է ձեռք բերել կատալոնական ակումբի սաներ Սերխիո Ռոբերտոյի, Ժերար Դեուլոֆեուի և Քրիստիան Տելոյի տրանսֆերները:









































