Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակումը եղել է «Մահմեդականության անմեղությունը» ֆիլմի արձագանքը, այլ ոչ թե ծրագրված ահաբեկչություն, որը նվիրված է սեպտեմբերի 11-ի իրադարձություններին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Երեքշաբթի անհայտ անձինք Բենղազիում ականանետից կրակ են բացել ամերիկյան դեսպանատան ուղղությամբ: Զոհվել է ԱՄՆ-ի դեսպան 52-ամյա Քրիս Սթիվենսը և ևս մի քանի դիվանագետներ:
Լիբիայի ՆԳՆ-ն դեսպանատան վրա հարձակումը կապել է Նյու Յորքում 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի հետ:









































