Բժիշկներն անհանգստացած են, որ վերջին 20 տարում ցորենից պատրաստած ուտելիքի օգտագործումը նկատելիորեն կրճատվել է, որի պատճառով բազմաթիվ մարդկանց մոտ նկատվում է կենսական կարևորության վիտամինների պակաս:
Վերջին ժամանակներում սպիտակ հացի կիրառումը դիետոլոգների շնորհիվ հասել է նվազագույնի, նրանք պնդում են, որ այն ոչ միայն ազդում է քաշի ավելացման վրա, այլ նաև անտեղի մեծացնում է փորը և առաջացնում է ալերգիա: Մի խոսքով՝ դրանից ոչ մի օգուտ չկա:
Երբ դրա կիրառումը հասցվեց նվազագույնի, լուրջ անհանգստություն առաջ բերեց բժիշկների մոտ, ովքեր նշում են, որ սպիտակ հացի չօգտագործման պատաճառով բազմաթիվ մարդիկ ունեն վիտամինների և հանքանյութերի պակաս, իսկ ինչ վերաբերում է քաշին, ապա Եվրոպայում հացի չօգտագործումից չի պակասել գեր մարդկանց թիվը:
Այդ ամենը գիտնական Էյն Օ’Կոնորին մղել է դիմել ուսումնասիրությունների: Նա բացահայտել է, որ լրագրողներն ու դիետոլոգները բոլորովին անմեղ տեղը սպիտակ հացը վերածել են «հրեշի»: Մասնագետը կոչ է արել փարատել բոլոր լեգենդները սպիտակ հացի մասին. «Հացը սննդի կարևոր աղբյուր է»,- հայտարարել է գիտնականը:









































