Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Լիբիայում ապստամբները մի քանի ուղղությամբ մոտենում են Քադաֆիի վերջին հենակետին` Տրիպոլիին

Քադաֆիի կառավարության նախկին անդամ Մուստաֆա Աբդ Ալ-Ջալիլը, որը հրաժարական էր տվել` բողոքելով ժողովրդի դեմ կիրառված բռնություններից հետո, հայտարարել է, որ երկրում ստեղծվել է ժամանակավոր կառավարություն: Այդ կառավարությունը ղեկավարելու է ինքը` Ալ-Ջալիլը:

Նա ասել է, որ այս կառավարությունը նախապատրաստելու է երկիրն ընտրությունների, որոնք կայանալու են առաջիկա երեք ամիսների ընթացքում: Նա նաև ավելացրել է, որ այն, որ իր նստավայրն այս պահին երկրի արևելքում է, չի նշանակում, որ երկրի բաժանման մասին խոսք կարող է գնալ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մինչդեռ լրատվամիջոցները հայտնում են, որ ապստամբները մի քանի կողմից մոտենում են մայրաքաղաք Տրիպոլիին, որը Քադաֆիի վերջին հենակետն է: Երկրի հիմնական քաղաքներն արդեն ապստամբների վերահսկողության տակ են, ինչի մասին են վկայում միջազգային լրատվամիջոցները, որոնք արդեն կարող են հանգիստ լուսաբանել Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները: Քադաֆիի ռեժիմն ընդհանրապես արգելել էր միջազգային լրատվամիջոցների աշխատանքն այս երկրում:

Այդուհանդերձ, Քադաֆին և նրա ընտանիքը փորձում են քարոզչական միջոցներով շտկել իրավիճակը: Քադաֆիի որդին` Սայֆ Ալ-Իսլամը հայտարարլ է, որ երկրի ¾-ն ապրում է հանգիստ կյանքով, սակայն չի հերքել, որ երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել:

ՄԱԿ-ի տյալներով, Լիբիայում սկսված ցույցերից հետո և Լիբիայի իշխանությունների բռնություններից փրկվելու համար Լիբիայի տարածքը լքել է մոտ 100 հազար մարդ: Փախստականների մեծ մասն օտարերկրյա աշխատուժն է, հիմնականում` Եգիպտոսի և Թունիսի քաղաքացիներ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնում է, որ իրավիճակը գնալով բարդանում է, քանի որ ավելանում է փախստականների թվաքանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում