Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Որոտան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Վ. Ավետիսյանին պատկանող կրպակում այրվել է փայտե արկղ:









































