Reuters գործակալությունը զեկույց է հրապարակել իրանական նավթի մատակարարումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Չինաստանն օրական ներկրել է 434,000 բարել հում նավթ, Հնդկաստանը՝ 344,000 բարել, Ճապոնիան՝ 205,000 բարել, Հարավային Կորեան՝ 182,000 բարել: Ընդհանուր առմամբ, այս երկրներն օրական Իրանից ներկրել են 1,165,000 բարել նավթ:
Ինչ վերաբերում է Թուրքիա իրանական նավթի մատակարարումներին, ապա Reuters-ի տվյալներով՝ Թուրքիան հուլիսին օրական ներկրել է 48,000 բարել իրանական նավթ, մինչդեռ օգոստոսին այդ ցուցանիշն ավելացել է 4 անգամ և կազմել օրական ավելի քան 200,000 բարել նավթ:







































