Lragir.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր պաշտոնանկ է արվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը: Իսկ Վրեժ Գասպարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական:
Նշենք, որ Վրեժ Գասպարյանին նշանակել էր ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:








































