«Չելսի»-ի նորեկ Էդեն Ազարը հայտնել է, որ լոնդոնյան ակումբում նախատեսում էր ստանալ 10 համարի մարզաշապիկը:
«Ես միշտ երազել եմ 10 համարի մասին: Այն կրել է Զիդանը, ով իմ կուռքն է եղել: Զիդանից օրինակ եմ վերցրել և միշտ ցանկացել խաղալ այնպես, ինչպես նա»,- ասել է Ազարը:
Ազարը, սակայն, ստիպված է եղել 17 համարի մարզաշապիկը հագնել, քանի որ իսպանացի ֆուտբոլիստ Խուան Մատան չի ցանկացել զիջել նրան 10 համարը:










































