«Լիվերպուլ»-ի 30-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան մի քանի լուրջ սխալ է թույլ տվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում: Շրջանառվող լուրերի համաձայն` ակումբի ղեկավարները Ռեյնային փոխարինող են փնտրում, ինչի համար ամենահարմար տարբերակ է «Սուոնսի»-ի դարպասապահ Միխել Վորմը:
«Մենք ոչ մի խնդիր չունենք ակումբի հետ: Ռեյնան վաղուց է հանդես գալիս «Լիվերպուլ»-ում, և նա նրա համար արդեն սովորական են դարձել պարբերաբար շրջանառվող զանազան լուրերը: Իհարկե, ներկայումս նա բարդ ժամանակաշրջան է ապրում: Մրցաշրջանի մեկնարկն ընդհանրապես թիմի համար անհաջող էր:
Ես վստահ եմ, որ Պեպեն լավ մարզավիճակ ձեռք կբերի և բարեհաջող կավարտի «Լիվերպուլ»-ի հետ իր պայամանագիրը, որը դեռևս 4 տարի վավերականության ժամկետ ունի: Իսկ լուրերն այդպես էլ լուրեր կմնան»,-ասել է Ռեյնայի գործակալը:








































