Թենիսի ԱՄՆ Բաց առաջնության եզրափակիչի խաղից հետո սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չորեքշաբթի օրը Նյու Յորքում բարեգործական ընթրիք է կազմակերպել:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է Նովակ Ջոկովիչ հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցել են նաև արքայադուստրը, Յորքի դքսուհին, Աննա Վինտուրը, Ջոնա Քերանը, Ջոն Մաքինռոյը և ուրիշներ: Հավաքված ֆոնդը տրամադրվելու է անբարեկեցիկ շրջաններում ապրող երեխաներին:









































