Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Իսրայելը խոչընդոտում է Հորդանում ԱԷԿ-ի կառուցմանը. Աբդալլահ 2-րդ

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարևան Իսրայելը բոլոր ուժերով խանգարում է իր թագավորության ատոմային ծրագրի զարգացմանը:

«Երբ մենք որոշեցինք սկսել աշխատանքները խաղաղ ատոմային էներգետիկայի ստեղծման շուրջ, համագործակցության համար դիմեցինք մի շարք պատասխանատու երկրների: Սակայն շուտով հասկացանք, որ Իսրայելը ճնշում է գործադրում մեր գործընկերների վրա՝ փորձելով դադարեցնել նրանց համագործակցությունը մեզ հետ»,- բացատրել է թագավորը:

Նրա խոսքերով՝ Հորդանանի պատվիրակությունը բանակցություններ է սկսում, իսկ մեկ շաբաթ անց «պոտենցիալ գործընկերների մոտ թռչում են իսրայելցիները՝ պահանջելով դադարեցնել աջակցությունը հորդանանյան միջուկային ծրագրին»:

Աբդալլահ 2-րդը պարզաբանել է, որ իր երկրին անհրաժեշտ է ատոմակայան՝ երկրի կարևորագույն խնդիրներից մեկը՝ ջրի պակասի հարցը լուծելու համար: Հորդանանի տարածքի 92 տոկոսը անապատ է, իսկ մյուս շրջաններում էլ անձրևներ հազվադեպ են լինում: Նման պայմաններում երկրի համար սուր անհրաժեշտություն է ունենալ ջրի աղազերծման տեխնիկա: Նման սարքերի համար էլեկտրաէներգիա մշակելու ամենահեշտ և էժան միջոցը ատոմակայաններն են:

Հորդանանի համար ատոմակայանի կարևորությունը նաև նրանով է պայմանավորված, որ այդ երկիրն չունի մեծ քանակությամբ հանածո ռեսուրսներ և ներմուծում է էներգառեսուրսների մոտ 95 տոկոսը: Դրա 80 տոկոսը բնական գազն է, որը ներմուծվում է Եգիպտոսից, և որը չափազանց անհուսալի աղբյուր է՝ հաշվի առնելով գազատար խողովակների պարբերաբար կրկնվող պայթյունները:

Թագավորի խոսքերով՝ միայն անցյալ տարի Իսրայելի միջամտության պատճառով իր երկիրը կորցրել է մեկ ատոմային ռեակտորին համարժեք գումար:

Աբդալլահ 2-րդը նաև հայտնել է, որ իրենք անգամ ԱԷԿ-ի կառուցման շուրջ բնապահպանների մտավախություններն են հաշվարկել, քանի որ պատրաստվում են կառուցել ամենաժամանակակից ատոմակայանը, որում հաշվի կառնվեն վթարների արդյունք հանդիսացող սխալները:

Հորդանանի կառավարությունը պատրաստվում է ատոմակայանի կառուցման մեջ ներդնել մոտ 5 մլրդ դոլար և հույս ունի, որ դա արդարացված ներդրում է: Ատոմակայանի շինարարության մեջ մասնակցությանը հավակնում են ֆրանսիական, ճապոնական և ռուսական ընկերությունները:

Իսրայելն ու Հորդանանը 1994 թվից խաղաղություն են պահպանում: Այնուամենայնիվ, Թել Ավիվը լիարժեքորեն չի վստահում իր սահմանակից այդ արաբական երկրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում