Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցի ժողովը կանցկացվի Էջմիածնում

Հոկտեմբերի 7-9-ը Էջմիածին քաղաքում կանցկացվի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

ՀՊԺՔԿ-ն միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թ. սեպտեմբերի 8-ին Մարոկոյի Ֆեզ քաղաքում: ՀՊԺՔԿ-ն ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված 238 քաղաքներ: Կազմակերպության ընդհանուր ժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ:

Էջմիածինը կազմակերպությանն անդամակցել է 2007 թվից, իսկ 2008-ից լիիրավ անդամ է: ՀՊԺՔԿ-ի անդամներ են նաև Երևանը և Գորիսը:

Ինչպես տեղեկացրեց Կ. Գրիգորյանը, ՀՊԺՔԿ կողմից Էջմիածնին պատվոգիր հանձնելու դեմ փորձել են բողոքել թուրքերն ու ադրբեջանցիները. ՀՊԺՔԿ-ի անդամներ են Թուրքիայի մի քանի, իսկ Ադրբեջանի 1 քաղաք՝ Բաքուն: Այդ բողոքներին ի պատասխան՝ կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ պատվոգիրն Էջմիածնին տրվում է արժանիքների համար:

Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի նախագահ Ազատ Վարդանյանը կարևորեց Հայաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպություններին, քանի որ դա է ամբիոնը՝ միջազգային հանրությանը ՀՀ ձայնը հասցնելու և թշնամական հայտարարություններին հակադարձելու: Ըստ նրա՝ այս ժողովը շատ լավ առիթ է համագործակցության կամուրջներ ստեղծելու համար:

Ա. Վարդանյանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների պատմական ժառանգության ցանկում ընդգրկված են Էջմիածնի և Զվարթնոցի վանքերը, Գառնին, Գեղարդը և Սանահինի վանքերը, սակայն մեր երկրում կան բազմաթիվ այլ կառույցներ, որոնք պատմական նշանակություն ունեն:

«Քանի որ ինֆորմացիոն դաշտում մեծ պատերազմ է գնում, դրանք մեծ նշանակություն ունեն, և պետք է հասնենք նրան, որ դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչում ստանան»,- ասաց Ա. Վարդանյանը:

Կ. Գրիգորյանը հավելեց, որ հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի օրը: 2015 թ. Էջմիածինը կդառնա 2700 տարեկան: Ներկայում, մշակվել է զբոսաշրջային քարտեզ, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում