Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենների խորհրդի նիստում, որը տեղի կունենա այս շաբաթ Վիեննայում, Իրանի հետ նրա միջուկային ծրագրի հարցով բանակցող համաշխարհային տերությունների «վեցնյակի» անունից կարող է հայտարարություն ընդունվել, որում այս ծրագրի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների հետ կապված «լուրջ անհանգստություն» կարտահայտվի:
Այս մասին հայտնում են արևմտյան գործակալությունները` հղում անելով դիվանագետներին: Հայտնում են, որ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան անհանգստացած են հատկապես նրանով, որ Իրանի ստորգետնյա միջուկային կայանում վերջին երեք ամիսներին գրեթե երկու անգամ մեծացել է ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների քանակը:
Արևմուտքի երկրներն Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Թեհրանը դա հերքում է:









































