Ահաբեկչության հետ պայքարի իսրայելական շտաբը Վրաստանը դուրս է բերել վտանգավոր երկրների ցանկից, սակայն ԱՊՀ-ից Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Տաջիկստանը դեռ այն երկրների ցանկում են, որտեղ Իսրայելի քաղաքացիներին վտանգ է սպառնում: Այս մասին տեղեկացնում է IzRus լրատվականը:
Փետրվարի 11-ին շտաբը Իսրայելի քաղաքացիների համար նախազգուշացում էր հրապարակել, ըստ որի` «Հիզբոլլահ» շարժման առաջնորդներից Իմադ Մուգնիի սպանության տարելիցի հետ կապված մի շարք երկրներում իսրայելցիներին վտանգ կարող է սպառնալ:
Մուսուլմանական մի շարք երկրներից բացի, այդ ցանկում էին հայտնվել նաև Վրաստանն ու Հայաստանը, ինչը բացատրվում էր Իրանի հետ սերտ կապերով: