Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի B խմբի երկրորդ տուրի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ուժերն է չափում Բուլղարիայի ընտրանու հետ:
Խաղավարտին մնում է 25 րոպե, իսկ մեր ընտրանին հաշվի նվազագույն տարբերությամբ զիջում է իր հակառակորդին: Գեորգի Միլանովի` 43-րդ րոպեին խփած գոլն առայժմ միակն է այդ խաղում:
Հավելենք, որ 54-րդ րոպեին Արազ Օզբիլիսի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Մարկոս Պիզելին:



































