ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել է Ռոբերտ Սթիվեն Բիքֆորդին: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Բիքֆորդը 2008-ին եղել է Հորդանանում ԱՄՆ դեսպանը: 2011թ. ամռանը նրան նշանակել են Իրաքում դեսպանի տեղակալի պաշտոնում: 2012թ. հունիսին նա եղել է հավատարմատար և փաստացի ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:
Բիքֆորդի թեկնածությունը պետք է վերանայի Սենատի միջազգային հարցերով կոմիտեն: Վերանայման օրը դեռ չի հաղորդվում:
Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին լքել է պաշտոնը 2012թ. հունիսին: Բաղդադում երկու տարի աշխատելուց հետո նա անցել է թոշակի:









































