«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս հոլանդական «Ֆեյենորդ» ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Տիտո Վիլանովայի աշխատանքը կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում:
«Կարծում եմ` «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Տիտոյի նշանակումը ճիշտ որոշում էր կատալոնական ակումբի ղեկավարության կողմից: Նա վաղուց է աշխատում ակումբում և ծանոթ է համակարգին ոչ պակաս, քան Պեպը: Թիմը գրեթե չի փոխվել, և այդպես էլ պետք է լիներ:
Կարծում եմ` «Բարսելոնա»-ն պետք է շարունակի իր ուղին և հավատարիմ մնա իր խաղաոճին»,- իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Կումանը:




































