Երկրի կառավարության մեջ մտնող Գերմանիայի Ազատ Դեմոկրատական կուսակցությանը կասկածում են կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու մեջ,- գրում է Spiegel-ը: Հետաքննությունն անցկացրել են ARD հեռուստաալիքի լրագրողները: Նրանց հաղորդումը եթեր կարձակվի այսօր երեկոյան:
Լրագրողները պարզել են, որ Gauselmann խաղային ինքնաձիգների արտադրությամբ զբաղվող Gauselmann ընկերության խորհրդականը, ամենայն հավանականութամբ, կուսակցության տպարանին հատկացրել է մոտ 2.5 մլն եվրո: Այդ գումարի առնվազն կեսը փոխանցվել է կուսակցության հաշվին: Այդպիսով, փորձագետների կարծիքով, խոսքը գաղտնի ֆինանսավորման մասին է:
Gauselmann-ի խորհրդականը, որը նաև մտնում է ընկերության ղեկավար ֆոնդի կազմ, 2007 թ. իր վրա էր վերցրել լիբերալ կուսակցության տպարանի ղեկավարությունը: Նա դրա զարգացման համար ներդրել էր 1.1 մլն եվրո: Տնտեսագետները կասկածներ ունեն, որ այդ ներդրումները ֆինանսական շահ են հետապնդում, քանի որ ձեռնարկության մասնաբաժնից եկամուտները կազմում են մեկ տոկոսից պակաս:
Որոշ ժամանակ անց տպարանը գնել է այն շենքը, որում տեղակայված էր: Ավելի վաղ շենքը պատկանում էր Ազատ դեմոկրատական կուսակցությանը: Ընդ որում, դատելով փաստաթղթերից, արժեքը եկամուտը գերազանցել է մեկ միլիոն դոլարով:
Ոչ կուսակցությունից, ոչ Gauselmann ընկերությունից այս իրավիճակը չեն մեկնաբանել: Լիբերալները միայն նշել են, որ խստորեն հետևում են կուսակցությունների ֆինանսավորման օրենքին:








































