Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է լուրերն այն մասին, թե իբր Նյոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է ՊՍԺ-ի կատարած ծախսերը:
«Նյոնում տեղի ունեցած հանդիպմանը մենք ոչինչ չենք խոսել մեր թիմի կատարած ծախսերի մասին. դա տեխնիկական հանդիպում էր»,- ասել է Անչելոտին:






































