Անգլիական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հաղորդում է, որ Անգլիայի ազգային հավաքականի և անգլիական «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը չի կարողանա մասնակցել Անգլիա – Ուկրաինա խաղին: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Մոլդովայի դեմ խաղում, որում անգլիացիները 5:0 հաշվով հաղթանակ տարան:
Անգլիա – Ուկրաինա խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին Լոնդոնում: Հայտնի չէ նաև՝ արդյոք Անգլիա – Ուկրաինա խաղում կարո՞ղ է խաղալ «Չելսի»-ի մեկ այլ պաշտպան` Ջոն Թերին, որը ևս վնասվածք ունի:









































