Պակիստանի իշխանությունները շաբաթ օրը բաց են թողել քրիստոնյա աղջկան, որը, իբր, վառել էր Ղուրանի էջերից, ինչը կատաղության և սպառնալիքների էր հասցրել պահպանողական մահմեդականներին:
Աղջիկը, որը մոտ 12 տարեկան է, ձերբակալվել էր երկրի մայրաքաղաք Իսլամաբադում օգոստոսի 16-ին` այն բանից հետո, երբ նրան նկատել են այրված թղթերի մոտ, որոնք մահմեդականների համար սրբազան տեքստեր են պարունակել: Հաջորդ օրը նա կանգնել էր դատարանի առաջ, որից հետո ևս մեկ դատական նիստ էր սպասվում:
«Նրան բանտից ազատ են արձակել, և նա հիմա ընտանիքի հետ անվտանգ վայրում է»,- հայտնել է Պակիստանի ազգային հարմոնիայի նախարար Փոլ Բհատին:
Աղջկա դատավարության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Պաշտոնական ներկայացուցիչները հայտնում են, որ աղջիկը զարգացման շեղումներ ունի և նա չի կարողացել հասկանալի պատասխանել հարցերին:









































