Վրաստանը մինչև տարեվերջ սպասում է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու հաստատուն զարգացման նախարար Վերա Կոբալիան:
Նրա խոսքով՝ Վրաստանում 2011թ. արտասահմանյան ներդրումների ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը: «Այս տարվա առաջին եռամսյակում արդեն գրանցվել է ներդրումների աճ, որոնք ավանդաբար ավելանում են տարեվերջին»,- նկատել է Կոբալիան:
Նա հաղորդել է, որ 2012թ. առաջին եռամսյակում ներդրումները գերազանցել է 250 մլն դոլարը, ինչը 20 տոկոսով ավելի է, քան անցած տարի:









































