Մոլորակին նոր մահաբեր վիրուս է սպառնում, վարակի օջախն ԱՄՆ-ում է` Յոսեմիթի ազգային զբոսայգում: Հիվանդությունը մկներն են տարածում: Ռիսկային խմբում է յուրաքանչյուրը, ով այս տարի այցելել է այդ այգի, իսկ այդ մարդկանց թիվը հասնում է հարյուր հազարների: Երբ հիվանդությունը գլուխ կբարձրացնի` գիտնականներն առայժմ չգիտեն: Վիրուսը ծայրահեղ դժվար է հայտնաբերվում, բայց արդեն մահացածներ կան: Իսկ պատվաստանյութ չկա:
Վիրուսը հազվադեպ է և մահացու: Արդեն երեք տղամարդ է մահացել: Նրանք բոլորը գիշերել են Յոսեմիթ զբոսայգում՝ վրաններում: Եվս 8 զբոսաշրջիկ հիվանդանոցում է: Նրանց մեծ մասը զբոսայգում կենդանի կամ սատկած մուկ է տեսել:
Ամերիկայի իշխանությունները փորձում են թույլ չտալ խուճապ սկսվի: Եթե վիրուսն իսկապես զարգանա, այն կարող է ընդգրկել նաև Կալիֆոռնիայից բավական հեռու տարածքներ:








































