«Պարի Սեն-Ժերմեն»-ի նորեկ Գրեգորի վան դեր Վիլն իր առաջին հարցազրույցներն է տվել որպես փարիզյան ակումբի ֆուտբոլիստ: Նա գոհ է, որ Փարիզ է տեղափոխվել:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ակումբում բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներ են հավաքված: Ուրախ եմ, որ վերջապես նրանց հետ մարզվելու հնարավորություն ունեմ: Աստիճանաբար ծանոթանում եմ բոլոր խաղընկերներիս հետ:
Որոշ ժամանակ հետևել եմ ՊՍԺ-ի արդյունքներին: Այն գերազանց թիմ է, և ես ուրախ եմ նրա մի մասը լինելու համար»,- ասել է ֆուտբոլիստը:








































