Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

2001-ին էլ Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան և նա ներման արժանացավ. Ամանդա Փոլ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը:

 – Տիկին Փոլ, ո՞րն էր Ձեր առաջին տպավորությունը, երբ  լսեցիք  Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և արդեն Ադրբեջանում նրան ազգային հերոսի պատվին արժանացնելու մասին:

 – Ես իրականում զարմացա, երբ  իմացա, որ Հունգարիան որոշել է Սաֆարովին արտահանձնել Ադրբեջան՝ համոզմամբ, որ նա այնտեղ կշարունակի կրել իր պատժաչափը:  Հաշվի առնելով այն փաստը, որ  Սաֆարովն Ադրբեջանում դիտարկվում է որպես քաջ և հարգված անձնավորություն, քիչ հավանական էր, որ Ադրբեջանի  իշխանությունը  հետևողական կլիներ հետագա 25 տարիներին նրան անազատության մեջ պահելու հարցում:

 – Ինչպե՞ս կգնահատեք Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու Հունգարիայի որոշումը, երբ ակնհայտ էր, որ նա չէր շարունակելու կրել իր դատավճիռը:

 – Հունգարիայի որոշումն ամբողջությամբ  օրինական էր, պարզապես՝ փոքր-ինչ միամիտ:  Ավելին, Հունգարիան ԵՄ անդամ առաջին պետությունը չէր, որ կիրառել էր էքստրադիցիան, թեև այլ դեպքեր այսպիսի մեծ դիվանագիտական ալիք չէին բարձրացրել:  Օրինակ՝ 2001 թվականին Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան  արտահանձնեց Հայաստան, որտեղ անմիջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան ներման արժանացրեց: Կարապետյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1983 թվականին Օրլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, ինչի արդյունքում 8 մարդ էր մահացել:  Իհարկե, այդ օրերին Հարավային Կովկասի և միջազգային հանրության միջև հարաբերությունները բավական տարբեր էին այսօրվանից: Անշուշտ, ԵՄ-ն  ոչ մի դերակատարություն չուներ, իսկ այսօր ԵՄ-ն շատ ավելի ակտիվ  է ներգրավված նման գործընթացներում:

 – Ի՞նչ եք կարծում՝ Սաֆարովի դեպքը  լարվածություն չի՞ ստեղծի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և դա բացասաբար չի՞ ազդի երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա:

 – Ցավոք, թվում է՝ Սաֆարովի դեպքը լարվածություն է ստեղծել արդեն իսկ անկայուն և  թույլ տարածաշրջանում՝ այս դիվանագիտական փոթորկի մեջ ներքաշելով ԱՄՆ-ին, ԵՄ-ին և ՌԴ-ին: 

 – Համաձայն որոշ քաղաքագետների դիտարկումների՝ Հայաստանն այսօր դիվանագիտորեն ավելի հզոր է, քան եղել է ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում:  Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացում Հայաստանի վիճակը` որպես հակամարտող կողմ:

 – Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակը որոշ չափով  հօգուտ Հայաստանի է`  խաղաղ բանակցությունների տեսանկյունից, քանի որ  Երևանը կարող է ասել, որ այն ջերմ ընդունելությունը, որը Սաֆարովը ստացավ Բաքու վերադառնալով, ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգռված չէ  Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Երկու կողմերի համար էլ ճիշտ կլինի վստահության հաստատումը և ժողովուրդների միջև կապերի հաստատումը:  Սաֆարովի դեպքն ավելացրեց թշնամանքը, որն առկա էր Ադրբեջանի և Հայաստանի միջև, ավելացրեց նաև բացասական հռետորաբանությունը:  Ցավոք,  այս դեպքը նաև բացասական ազդեցություն կունենա  այն մարդկանց ջանքերի վրա, որոնք կաշխատեն դրական երկխոսություն ծավալել երկու պետությունների միջև:  Սա իսկապես  անհանգստանցող իրավիճակ է:

 – Ի՞նչ եք կարծում՝  ճիշտ ժամանա՞կն  է, որ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ բանակցային գործընթացում:

 – Ես կարծում եմ, որ դա իսկապես  դրական առաջխաղացում կլիներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք պետք է ապրեն  խաղաղությունը, գործարքը և լուծումը:  Իհարկե, սա նշանակում է, որ ամբողջ համայնքում պետք է ներառել  Ղարաբաղի, Ադրբեջանի տեղահանված ժողովրդին ևս:

 – Հայաստանը պե՞տք է ճանաչի  ԼՂՀ անկախությունը:

 – Ես չեմ կարծում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը որևէ հաջողության կհասնի, դա կբարդացնի և  կթուլացնի բանակցային գործընթացի լուծումը, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, օրինակ՝ Հարավային Օսիա և Աբխազիան։ Նման քայլը կխորացնի լարվածությունը տարածաշրջանում և չի ողջունվի միջազգային հանրության կողմից:  

 – Հաշվի առնելով   Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները նույնիսկ Սաֆարովի դեպքից առաջ՝    հանցագործի էքստրադիցիան  կարո՞ղ է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը՝ հանգեցնելով  Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի, լարվածություն առաջացնելով   տարածաշրջանի կարևոր խաղացողների՝ Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի միջև:

 – Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությունն անկայուն է և կարող է կտրուկ փոխվել ամեն օր: Միջադեպերը, որոնք զգացմունքներ են առաջացնում, կարող են տանել իրավիճակի արագ շիկացման:  Ես կարծում եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը պատերազմ չեն ցանկանում ամենաքիչը ծախսերի, նաև՝ մարդկային կյանքերի կորստի և արդեն իսկ տարածաշրջանում թափված արյան համար:

 – Կարծում եմ՝ ծանոթ եք այն արձագանքներին, որոնք այս հարցի կապակցությամբ հնչեցվեցին ԵՄ-ի և ԱՄՆ իշխանության  կողմից:  Ի՞նչ եք կարծում, Քեթրին Էշթոնի հայտարարությունը  ադեկվա՞տ արձագանք էր այս իրավիճակում:  Ինչպե՞ս կհամեմատեք  Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ ԱՄՆ-ի, Մոսկվայի և ԵՄ-ի հայտարարությունները:

 – ԵՄ-ն փորձում է բալանսավորված մոտեցում ցուցաբերել, երբ հարցը Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին է վերաբերում:  Էշթոնի հայտարարությունը հենց այս մոտեցումն էր  արտացոլում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում