Ֆրանսիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալի անձնական բժիշկ Գարսիա-Վալդեկասան հայտարարել է, որ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ մինչև այս տարվա ավարտը:
«Եթե Էրիկը հարցնի՝ արդյոք ինքը կարո՞ղ է դաշտ վերադառնալ դեկտեմբերին, ապա նրան կպատասխանեմ՝ այո՛, դա հնարավոր է: Որևէ լուրջ պատճառ չկա, որ կարող է կանխել դա: Էրիկ Աբիդալի վերականգնումը շատ լավ է ընթանում»,- ասել է բժիշկը:








































