Ինչպես հաղորդվում է, իսպանական «Վալենսիա»-ի հարձակվող Պաբլո Պյատին մարզման ժամանակ անհաջող է վայրէջք կատարել, որի արդյունքում կոտրել է ձեռքը: Բժշկական զննումից հետո պարզ է դարձել, որ հարձակվողն ունի աջ ձեռքի կոտրվածք: Ըստ իսպանական մամուլի՝ ֆուտբոլիստից մի քանի ամիս կպահանջվի՝ լիովին ապաքինվելու համար: Մի քանի օրվա ընթացքում Պյատին վիրահատության կենթարկվի:
Հատկանշական է, որ ֆուտբոլիստը «Վալենսիա»-ի կազմում է խաղում 2011 թվականից: Անցած մրցաշրջանում թիմի կազմում նա մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:




































