Երեկոյան ժամը 9-ից հետո գովազադը պետք է լինի սահմանափակ` մեծացող սերնդին ճարպակալումից փրկելու համար: Նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի մանկաբույժները:
Նրանք իշխանություններին կոչ են արել սահմանափակել վնասակար մթերքների գովազդը` երեխաների վրա դրանց ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
Միացյալ Թագավորության մանկաբուժության քոլեջի նախագահ Հիլարի Կասի կարծիքով` գովազդի գործող օրենքները չափազանց թույլ են կանխելու համար շատ շաքարավազ, աղ, ճարպ պարունակող մթերքների տարածվածության աճը:
Նրա պնդմամբ` այս քայլն անհրաժեշտ է երեխաների շրջանում ճարպակալության աճը նվազեցնելու համար: Ներկա պահին արգելված է ցուցադրել գայթակղիչ մթերքների գովազդներ մանկական ծրագրերի և ֆիլմերի ընթացքում:
Գովազդային ասոցացիան մերժել է այս ծրագիրը` հայտարարելով, որ առողջության վրա գովազդի վնասակար ազդեցության մասին ապացույցներ չկան:








































