Անգլիական «Լիվերպուլ»-ի ու Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը համոզված է, որ իր հավաքականը դուրս է գալու Աշխարհի առաջնություն:
«Ճիշտ ուղու վրա ենք: Համոզված եմ, որ Աշխարհի խաղերում խաղալու հնարավորություն կստանանք: Մրցակցությունը մեծ է ցանկացած թիմի համար: Բոլորս էլ ցանկանում ենք խաղալ մեկնարկային կազմում, բայց դա մարզչի որոշումն է»,- մասնավորապես ասել է Շահինը:
Նշենք, որ Թուրքիայի հավաքականի առաջիկա խաղը հոլանդացիների հետ է:








































