Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը գոհ է, որ արժանացել է Ավստրիայի Արքայազնի մրցանակին: Հիշեցնենք. այն հանձնվել է Չավիին` թիմի ավագ Իկեր Կասիլյասի հետ:
«Շատ ուրախ եմ: Ավստրիայի Արքայազնի մրցանակը մեր աշխատանքի գնահատման արդյունքն է: Իհարկե, մենք Իկերի հետ վաղեմի ընկերներ ենք, և մեզ համար ընկերությունն ամեն ինչից վեր է:
Շնորհակալություն եմ հայտնում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին իմ և Իկեր Կասիլյասի համատեղ թեկնածության գաղափարի համար»,- ասել է Չավին:








































