Մի քանի օր առաջ հոլանդացի խաղացողը պայմանագիր ստորագրեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ՝ համաձայնելով առաջիկա չորս տարիների ընթացքում հանդես գալ թիմի կազմում:
«ՊՍԺ-ն կարող է դառնալ եվրոպական գրանդ ակումբ, ինչպիսին, օրինակ, Մադրիդի «Ռեալ»-ն է: ՊՍԺ-ն ուզում է հասնել առավելագույնին՝ դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, ամենաուժեղ մրցակիցը Եվրոպայում: Շատ ուրախ եմ, որ կարող եմ լինել այդ նախագծի մի մասնիկը, քանի որ շատ նպատակասլաց եմ ու փնտրում եմ նոր մարտահրավերներ: Նոր թիմ եմ տեղափոխվել ու վստահ եմ, որ Ֆրանսիայում մեծ հաջողությունների կհասնեմ»,- ասել է Վան դեր Վիլը:








































